ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ խաղաղապահները մասնակցում են հրամանատարական դասընթացների

Հայ խաղաղապահները մասնակցում են հրամանատարական դասընթացների

ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողները «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում մասնակցում են Բրիտանական ռազմական խորհրդատվական մարզչական թիմի կողմից անցկացվող «Կրտսեր հրամանատարների առաջնորդման» դասընթացին։

Մեծ Բրիտանիայի ԶՈւ տարբեր զորատեսակների փորձառու հրահանգիչները հայ զինծառայողներին են փոխանցում մասնագիտական գիտելիքներ, կիսվում են իրենց հրամանատարական փորձառությամբ, ուսուցանում են մարտավարական տարբեր հնարքներ։

  • Կիսվել: