չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
 Հայ խաղաղապահները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

Հայ խաղաղապահները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով: Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել:

ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն:

  • Կիսվել: