ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում․ Փաշինյան

Հայ գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում․ Փաշինյան

Հայ գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Արեւմուտքը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականին ռուս խաղաղապահների ներկայությամբ դիպուկահարի կրակոցից սպանվել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստը։ Փաշինյանի գնահատմամբ՝ այս իրադարձությունը չի արժանացել Ռուսաստանի պատշաճ արձագանքին։ «Ընդ որում, նրան հենց խաղաղապահներն են համոզել, որ անվտանգության հետ կապված խնդիրներ նա աշխատանքի ժամանակ չի ունենա։ Ի՞նչ կապ ունի այստեղ Արեւմուտքը»,-նշեց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանի եւ ԵՄ-ի, Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների օրակարգում Ռուսաստանին դուրս մղելու հարց չկա: «Այլ հարց է, որ արեւմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել անվտանգության ոլորտի հարցեր։ Չգիտեմ՝ ճիշտ ենք արել, թե՝ ոչ, բայց նախկինում նման հարցեր չեն քննարկել, քանի որ կարծում էին, որ տարածաշրջանում ձեւավորվել է անվտանգության ճարտարապետություն, որն առնվազն դե յուրե պետք է լիներ հուսալի եւ անխոցելի։ Երբ տեսնում ենք, որ անվտանգության այս համակարգը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի գործում այնպես, ինչպես ձեւակերպված է պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք արեւմտյան գործընկերների հետ էլ ենք անվտանգության հարցեր քննարկում»,-նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: