ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել. Սեյրան Օհանյան

Հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել. Սեյրան Օհանյան

Սովորական երևույթ է, սահմանային լարվածություն միշտ էլ եղել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով Տավուշում վերջին օրերին հակառակորդի դրսևորած ակտիվությանը:

Օհանյանն ընդգծեց. «Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Միշտ էլ լարվածություն եղել է: Այսօրվա մեր բանակը, կարծում եմ, լիովին վերահսկում է սահմաններին իրավիճակը և ըստ իրադրության համապատասխան որոշումներ է կայացնում:»:

  • Կիսվել: