կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում. ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում. ՀՀ ՊՆ

Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը գրավոր հարցման միջոցով պատասխանել է հանրությանը հետաքրքրող մի քանի հարցի:

-Զանգելանի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ դեռ չեն իրականացվում (հարցումն ուղարկելու պահին դեռևս չէին իրականացվում): Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պաշտպանության նախարարությունը, որպեսզի հնարավորինս շուտ այդ հատվածներում սկսվեն որոնողական աշխատանքները:

 

-ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է տրամադրել ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչներին մարտական գործողությունների անցկացման տարածքների վերաբերյալ` դեռևս անհայտ զինծառայողների որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու դուրսբերման նպատակով:

-Նշվում է, որ Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածի պաշտպանության համար սահմանապահ զորքի համալրման կարիք կա: Գորիսի քաղաքապետը հայտարարել էր կամավորների անհրաժեշտության մասին: Արդյոք այդ հատվածում կա՞ն խնդիրներ, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է:

Ռուսաստանը Հայաստանում  սահմանային ուղեկալներ է տեղակայել, ինչպես նաև զինծառայողներ  է հատկացրել  հայ-ադրբեջանական սահմանները պաշտպանելու նպատակով: Արդյոք նախատեսվում է լրացուցիչ օգնության համար դիմել Ռուսաստանին՝ հաշվի առնելով նաև այն, որ հայ-թուրքական սահմանին նկատվել են թուրքական զորքի կուտակումներ:

-Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում: Հարցի մյուս կետերին պատասխանելը պաշտպանության նախարարության գործառույթներից դուրս են:

-Արդյոք կա անհրաժեշտություն Հայաստանում նոր զորամասերի կառուցման: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն պաշտպանական շրջանների անձնակազմին, որոնց զորամասերը հայտնվել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: ՊԲ-ն շարունակելո՞ւ է իր առջև դրված խնդիրները իրականացնել Արցախում, թե զորքը տեղափոխվելու է Հայաստան:

-Զինված ուժերի տեղակայումների պլանավորումը և իրականացումն անընդմեջ գործընթաց է` հաշվի առնելով նաև ներկա իրողությունները: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրները չեն փոխվել:

  • Կիսվել: