երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հավաք՝ 4-րդ զորամիավորումում. քննարկվել է ձմռանը մարտական հերթապահության կազմակերպումը

Հավաք՝ 4-րդ զորամիավորումում. քննարկվել է ձմռանը մարտական հերթապահության կազմակերպումը

4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը։

 

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ճշգրտվել են մարտական պատրաստության պլանները, քննարկվել զինվորական ծառայության անվտանգությանն ու զինվորական կարգապահությանն առնչվող հարցեր: Զորամասերի հրամանատարները զեկուցումներ են ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Մատնանշելով առկա խնդիրների լուծման ուղիները՝ զորամիավորման հրամանատարը շեշտել է, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել ձմեռային պայմաններում մարտական հերթապահության կազմակերպմանը:

 

նկար

  • Կիսվել: