հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հանդիպում Ռազմական համալսարանում

Հանդիպում Ռազմական համալսարանում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ա. Աղաջանյանը և Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Մ. Սահակյանը:
 

Ռազմական համալսարանի կուրսանտների և ունկնդիրների հետ հանդիպման ընթացքում անցկացվել է հրահանգավորում իրավակարգի ապահովման նպատակով:

Քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող միջոցառումները, ծառայության ընթացքում արգելված բջջային հեռախոսների օգտագործումը և ոչ կանոնակարգային փոխհարաբերությունները նախականխելուն, կանխելուն և բացառելուն ուղղված հարցեր:

 

  • Կիսվել: