ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համածառայակցի արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել

Համածառայակցի արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել

Նախնական տվյալով՝ համածառայակցի արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

Մասնավորապես՝ նշեցին, որ նա գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքը։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

 

 

  • Կիսվել: