երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Համաձայն այս տարվա պլանի՝ իրականացվում է զորավարժություն․ Սամվել Ասատրյանը՝ «տագնապ» հրամանով զորք դիրքեր բարձրացնելու մասին

Համաձայն այս տարվա պլանի՝ իրականացվում է զորավարժություն․ Սամվել Ասատրյանը՝ «տագնապ» հրամանով զորք դիրքեր բարձրացնելու մասին

3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն:

«Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով լուրերին առ այն, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով  դիրքեր են բարձրացնում: 

Գնդապետ Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:

 

  • Կիսվել: