շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակառակորդը կրակել է Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը կրակել է Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ, անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ, խախտումներ։ Այդ մասին քիչ առաջ տեղեկատվական միասնական կենտրոնի ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացոցիչ, ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Նա, ամփոփելով գիշերը, ասաց, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է։

Հովհաննիսյանի ներկայացմամբ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։

«Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին բուն մարտական գործողություններն էին տեղի ունենում, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում», - հավելեց Հովհնանիսյանը։

  • Կիսվել: