ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հակառակորդը իրեն չի դրսևորում որպես հարևան, որը ձգտում է խաղաղ պայմաններում ապրել ՀՀ-ի հետ․ Սեյրան Օհանյան

Հակառակորդը իրեն չի դրսևորում որպես հարևան, որը ձգտում է խաղաղ պայմաններում ապրել ՀՀ-ի հետ․ Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գտնում է, որ Հայաստանը և Արցախն այսօր գտնվում են բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում։  Սեյրան Օհանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ, այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ՝ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի՝ հարաբերությունների ձևավորման Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այսպիսի բարդ իրավիճակում ենք գտնվում»,- ասաց Օհանյանը։
 
«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ հակառակորդը այսօր իրեն չի դրսևորում որպես հարևան, որը ձգտում է խաղաղ պայմաններում ապրել Հայաստանի հետ։

«Ընդհակառակը, նրանց հռետորաբանությունը և նաև նրանց գործողությունները և սադրանքները խոսում են նրա մասին, որ նրանք շարունակում են ճնշման տակ պահել Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության իշխանություններին»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Սեյրան Օհանյանն ասաց. «Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում մենք պայմաններ չունենք, պայմանը պետք է լինի խաղաղությունը: Պայմանները պետք է լինի հակառակորդի տարածքային ամբողջականության ճանաչումը, իսկ դա լուրջ հարված է Արցախի ինքնորոշմանը: Հակառակորդն իրեն չի դրսեւորում որպես հարեւան, որը ձգտում է խաղաղ ապրել մեզ հետ: Ընդհակառակը, նրանց հռետորաբանությունը եւ կոնկրետ գործողությունները, սադրանքներ խոսում են այն մասին, որ իրենք շարունակում են ճնշման տակ պահել Հայաստանը, մեր սահմանները եւ մեր իշխանություններին»:

 

  • Կիսվել: