ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տուժած զինվորները կստանան փոխհատուցում․  կառավարությունը հավանություն տվեց

Հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տուժած զինվորները կստանան փոխհատուցում․ կառավարությունը հավանություն տվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին, ըստ որի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերում շարքում ներառվում է հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը:

2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով թվով 10 զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, այսօր կառավարության տարեվերջյան նիստին տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:

Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում»,- ասաց նա։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: