ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 14-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ, իրեն լավ է զգում. ԲԿ-ի խոսնակ

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 14-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ, իրեն լավ է զգում. ԲԿ-ի խոսնակ

Ադրբեջանական կողմի կրակոցից մարտի 30-ին կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած 14-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Նրա առողջությանը վտանգ չի սպառնում։ Մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից։ Իրեն լավ է զգում, գանգատներ չունի»,- ասաց Դերձյանը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել, գործողությունների հետեւանքով թեթեւ վիրավորում էր ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

  • Կիսվել: