երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հակառակորդի կողմից ծանր «ՏՕՍ» հրանետի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի

Հակառակորդի կողմից ծանր «ՏՕՍ» հրանետի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի

Հակառակորդի կողմից ժամը 07:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ ծանր «ՏՕՍ» հրանետի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ու հրապարակել տեսանյութ:

«Հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։

Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի»,-գրել է Ստեփանյանը:

  • Կիսվել: