ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ը Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ այցելեց Եռաբլուր եւ Արշալույսի եղբայրական պանթեոն

«Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ը Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ այցելեց Եռաբլուր եւ Արշալույսի եղբայրական պանթեոն

Մայիսի 8- ին, "Հաղթանակի 5-րդ բրիգադ" հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, այցելեց Եռաբլուր եւ Արշալույսի եղբայրական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Զորավար Մանվել Գրիգորյանին, հաղթանակած բրիգադի մարտիկներին եւ վերջին պատերազմի հերոս տղաներին։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության ֆեյսբուքյան էջից:
 
՛՛Շրջում էին տղերքը իրենց ընկերների շիրիմներին, ամեն մեկը իր մտքերով, իր հիշողություններով։
 
Գլխակոր էին տղերքը, բայց վրեժխնդրությամբ ու հավատով լի, որ իրենց նահատակ ընկերների արյան գնով ազատագրված հայրենիքը ետ են բերելու, որ Հադրութն ու Շուշին տուն են վերադառցնելու, որովհետեւ նրանք Զորավարի զինվորներն են, իսկ Զորավարը պարտվել չէր սիրում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: