երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների համար

Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների համար

 Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները,  ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողները մասնակցել են երկու երկրների առողջության մարզական և բարեկամության տոնին։ 

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, Գյումրու ռազմական կայազորում կայացած մարզական միջոցառմանը մասնակցել է երկու երկրների ավելի քան 300 զինծառայող, ուժային կառույցների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքների անդամներ։

Զինծառայողները մրցել են պարանի ձգման, փոխանցումավազքի, 15 կմ-անոց դահուկային մարաթոնի և մինի-ֆուտբոլի ձևերում։

Մարզական միջոցառումն ավարտվել է ՀՌՇ ռազմական տեխնիկայի շարժական ցուցադրմամբ, տիրում փոքր տրամաչափի հրացաններով կրակելով, դաշտային շիլայի, թեյի և բլիթների հյուրասիրությամբ։

 

  • Կիսվել: