երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը

ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով՝ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից։

«Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: