երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԳՇ պետի հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական. հայտարարություն

ԳՇ պետի հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական. հայտարարություն

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարությամբ է հանդես եկել։

«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձիք։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»,-ասված է հայտարարությունում։

Նշենք, իր ուղերձում Օնիկ Գասպարյանը հորդորել էր Զինված ուժերին կատարել իրենց առաքելությունը ի նպաստ Հայաստանի և Արցախի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: