հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գործընկերներս գրեթե բոլոր զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ են. փոխնախարար

Գործընկերներս գրեթե բոլոր զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ են. փոխնախարար

Դրամահավաքների վերաբերյալ երեկվա գրառումից հետո մինչ այս պահը նամակներ եմ ստանում վիրավոր զինծառայողներին աջակցելու նպատակով ստեղծված տարբեր մարդասիրական նախաձեռնությունների մասին: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:

«Նշեմ՝ գործընկերներս գրեթե բոլոր զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ են և տիրապետում են խնդրի իրական ծավալներին:

Լրացուցիչ ճշտումներից հետո հետո պարզվեց, որ մի դեպքում ծնողները տեղյակ չեն իրենց տղայի լուսանկարով դրամահավաքի մասին (դրա անհրաժեշտությունը չկա), մեկ այլ դեպքում պարզվեց, որ նշված ԲԿ-ում նման վնասվածքներով բուժառու չկա: Մեկ այլ դեպքում էլ հայտնի դարձավ՝ դրամահավաքը սոցիալական աջակցության նպատակ է հետապնդում և ոչ առողջապահական:

Մյուս բոլոր դեպքերն ուսումնասիրվում են, կարիքների ՕԲՅԵԿՏԻՎ գնահատումից հետո խնդիրները կստանան օրենքով սահմանված լուծումներ:

Կցանկանայի ընդգծել, որ սա շատ զգայուն հարց է, բայց պետք է հասկանալ, որ առանց բժշկական ցուցման արտերկիր տեղափոխելը (զուտ հարազատների նախաձեռնությամբ) որևէ առաջընթաց չի ապահովելու զինծառայողների առողջական վիճակի մեջ, և, հետևաբար, որոշման հիմքը հենց նման առաջընթացի հավանականությունը պետք է լինի»,- գրել է Սիմոնյանը:

 

  • Կիսվել: