հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գործնական պարապմունք ՀՕՊ ստորաբաժանումում

Գործնական պարապմունք ՀՕՊ ստորաբաժանումում

1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմի հետ ապրիլի 1-ին անցկացվել է գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ստուգվել են անձնակազմի մասնագիտական հմտությունները մարտական առաջադրանքների կատարման, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական թիրախների խոցման ժամանակ:

  • Կիսվել: