հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գործադիր և օրենսդիր իշխանությունների կառուցողական աշխատանքը կենսական է լինելու ռազմական արդյունաբերության ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու գործում. Հայրապետյան

Գործադիր և օրենսդիր իշխանությունների կառուցողական աշխատանքը կենսական է լինելու ռազմական արդյունաբերության ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու գործում. Հայրապետյան

Գործադիր և օրենսդիր իշխանությունների սինխրոն, կառուցողական, բովանդակային աշխատանքը և ամուր գործընկերային կապերը կենսական են լինելու ռազմական արդյունաբերության ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու գործում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ս․թ․ հունվարի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներ Վիլեն Գաբրիելյանն ու Գուրգեն Մելքոնյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի և ՀՀ ԲՏԱ ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ։

Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է նորանշանակ նախարարին՝ մաղթելով բեղուն աշխատանք։
 
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները նորանշանակ նախարարին ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության համատեղ կատարած ծրագրերն ու աշխատանքները։ Քննարկվել են նաև ներկայում իրականացվող և ապագայում կատարվելիք ծրագրերը։
 
Գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին ԲՏԱ նախարարությանը և նախարարին՝ վեր հանելու և լուծելու ոլորտին առնչվող օրենսդրական խնդիրները։
 
Նախարարն իր հերթին իր աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց հանձնաժողովին՝ ոլորտային խնդիրները հայտնաբերելու և միասնաբար լուծելու համար։

  • Կիսվել: