ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գլխավոր ուղղություններում Ադրբեջանն արել է իր ակնկալիքից ավելին և այս պայմաններում իր զորքերը դուրս չի բերելու․ Տիգրան Աբրահամյան

Գլխավոր ուղղություններում Ադրբեջանն արել է իր ակնկալիքից ավելին և այս պայմաններում իր զորքերը դուրս չի բերելու․ Տիգրան Աբրահամյան

Մեծ հաշվով կարևոր չէ, թե ինչ է ասում Հայաստանի իշխող քաղաքական ուժի ղեկավարը, խնդիրն այն է, թե ինչ գործընթացներ են այսօր տեղի ունենում տարածաշրջանում և ինչ դեր ունի դրանցում Հայաստանը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանը Հարավային Կովկասին և նույնիսկ Հայաստանին վերաբերող հարցերում ունի դիտորդի կարգավիճակ։ Հայաստանի հայտարարությունները քաղաքական գործընթացներին որևէ խնդիր չեն լուծում։ Որքան էլ Հայաստանը պատրասակամություն է հայտնում սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, այս հարցում չկա միասնական դիրքորոշում կողմերի միջև»,- ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ սահմանագծման և սահմանազատման հարցում կողմերի միջև միասնական դիրքորոշում չկա, ինչը խնդիրներ է ստեղծում։

«Ադրբեջանի նախագահը առաջ է քաշում 1918-20 թթ-ի քարտեզը, մոտեցումները և դիրքորոշումները այս հարցում շատ տարբեր են։ Չի բացառվում, որ լինի գործընթաց, որով կազդարարվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը, որը հետագայում կտորպեդահարվի Ադրբեջանի կողմից և երկար չի տևի։  Գլխավոր ուղղություններում, որտեղ անհրաժեշտություն է եղել ճշգրտել սահմանային հարցեր, Ադրբեջանը արել է իր ակնկալիքից ավելին։ Բնական է, որ այս պայմաններում Ադրբեջանն իր զորքերը դուրս չի բերելու։ Այս գործընթացները Հայաստանի նկատմամբ նոր հարձակման վտանգավորություն են ստեղծում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։ 

  • Կիսվել: