ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերեվարված զինծառայողի՝ պաշտոնյայի դրույքաչափը կպահպանվի. ԱԺ-ն 71 ձայնով ընդունեց նախագիծը

Գերեվարված զինծառայողի՝ պաշտոնյայի դրույքաչափը կպահպանվի. ԱԺ-ն 71 ձայնով ընդունեց նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվել է միաձայն՝ 71 կողմ ձայնով:

Ըստ նախագիծը ներկայացնողի՝ օրենսդրական բացի հետևանքով գործող օրենսդրությունը չի համապատասխանում զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը:

«Նախագծի նպատակն է պահպանել պաշտոնյայի դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,-ասել է նա և հավելել, որ օրենքը հետադարձ ուժ ունենալու է, տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գերության մեջ են:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները ՊՆ-ի համար ընդունելի են: Այդ մասին նիստի ժամանակ ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան:

 

  • Կիսվել: