հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքից գերեվարված վեց զինծառայողին վերադարձնելու բանակցություններն արդյունք չեն տվել. Հակոբ Ավետյան

Գեղարքունիքից գերեվարված վեց զինծառայողին վերադարձնելու բանակցություններն արդյունք չեն տվել. Հակոբ Ավետյան

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վերեւի սահմանից ականապատման աշխատանքներ իրականացնելիս երեկ գերեվարված վեց զինծառայողին վերադարձնելու բանակցությունները արդյունք չեն տվել: Այս մասին Irakanum.am-ին ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ դրական արդյունք չունեն ե՛ւ բանակցություններից եւ բարձր մակարդակի միջոցառումներից:

Կայքի հարցին, թե ուր էին տարածքը վերահսկող ստորաբաժանումները, որ վեց զինծառայող գերեւարվեց, Հակոբ Ավետյանը պատասխանեց, որ դա ռազմական գաղտնիք է: Մեր զրուցակիցը նույնպես պնդում է, որ վեց գերեւերաված զինծառայողները ոչ թե գերի են ընկել, այլ առեւանգվել են, առեւանգման հանգամանքների հարցը մեր զրուցակիցը նույնպես ռազմական գաղտնիք համարեց:

Կայքի դիտարկմանը, թե պաշտոնական բարձր մակարդակով գերիներին առեւանգված բոնորոշմամբ չե՞ք խանգարում միջազգային կոնվենցիաներին ու միջազգային կառույցներին դիմելու գործընթացին, պարոն Ավետյանը կրկնեց, որ իրողությունն այն է, որ առեւանգել են, ըստ նրա՝ իրավական գործընթացները թող մնան իրավաբաններին:

 

  • Կիսվել: