հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում շարունակվում են այցելությունները վիրավորված  կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին

Գեղարքունիքի մարզում շարունակվում են այցելությունները վիրավորված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ մարզի բնակավայրերում շարունակվում են այցելությունները Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներ:
 
Այցելությունն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:
Հանդիպումների ընթացքում վարչության պետն առանձին -առանձին զրուցում է նրանց հետ, գրանցում բարձրացված խնդիրները, տեղում վեր հանում նրանց բուժման, հաշմանդամության կարգից օգտվելու հնարավորություններին վերաբերող և այլ բնույթի հարցեր:
 
Յուրաքանչյուր այցից հետո վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերաբերյալ հավաքագրված տվյալները ներկայացվում է մարզպետարան:
« Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների խնդիրները շարունակում են մնալ մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Վիրավորված կամ հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց աջակցելու ամենաարդյունավետ ձևաչափը նման այցերն են: Այս հանդիպումների ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անմիջական շփում ունենալ նրանց հետ, լսել իրենց բարձրացրած խնդիրները և փորձել, հնարավորության սահմաններում, աջակցություն ցուցաբերել:
 
Աշխատում ենք, որպեսզի նման կարգավիճակ ունեցող որևէ զինծառայող մարզպետի ուշադրությունից դուրս չմնա»,-նշեց մարզպետարանի ԱՍԱ վարչության պետը։
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: