շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում  անցկացվեցին Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում անցկացվեցին Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, սպաները և զինվորները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի, մարզի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները, ուժային կառույցների ղեկավարներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ ծաղիկներ խորնարհեցին Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հուշաքարին։

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում պաշտոնական անձինք և զինվորականները մասնակցեցին Կիրակնօրյա պատարագին, կատարեցին մոմավառություն։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կազմակերպվեց Հայոց բանակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ , որտեղ հանդես եկան 2-րդ բանակային կորպուսի փողային նվագախումբը, պարային համույթներ և անհատ կատարողներ։

Արարողության ընթացքում ներկայացվեց Հայոց բանակի անցած մարտական ուղին, նրա դերն ու նշանակությունը հայոց պետականության կերտման, հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։

Ցերեկույթի ավարտին Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասաննների ուժերով բեմադրվեց Ժիրայր Անանյանի «Բրավո» ներկայացումը։

Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված մջոցառումներ կազմակերպվեցին նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներում և կրթամշակութային հաստատություններում։

  • Կիսվել: