ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գաբրիել Բալայանի գլխավորությամբ ՊՆ-ում քննարկումներ են տեղի ունեցել

Գաբրիել Բալայանի գլխավորությամբ ՊՆ-ում քննարկումներ են տեղի ունեցել

Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների և մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին և գործունեությանը, մարզական վաշտի կառուցվածքին, ինչպես նաև մարզիկ զինծառայողների ընտրությանը վերաբերող հարցերին: 

  • Կիսվել: