կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԺ նախագահն այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն

Ֆրանսիայի ԱԺ նախագահն այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հունվարի 13–ին, այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն։ Այս մասին հայտնում են վերականգնողական կենտրոնից։

«Երբեք չնահանջեք, շարունակեք ապրել նույն ոճով: Մենք ձեզ արժանին պիտի հատուցենք, ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք: Դրա համար եմ ես այստեղ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ հետ ենք եւ իմ այս այցով ավելի են ամրանում հայ-ֆրանսիական բարեկամական կապերը»,– զինհաշմանդամների հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:

Նա որպես հուշ իր հետ տարել է տղաների պատրաստած թիթեռներով կոմպոզիցիան:

Ի դեպ, սա Զինվորի տան առաջին բիզնես ծրագիրն է, որտեղ բոլոր աշխատակիցները պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն են: Ֆրանսիայի ԱԺ նախագահը խոստացել է Ֆրանսիա հասնելուն պես Փարիզի հաշմանդամների տանը փոխանցել Զինվորի տան հետ գործակցելու գաղափարը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Զինվորի տան տղաներին՝ իրենց քաջության, հանուն հայրենիքի կատարած խիզախությունների եւ չհանձնվելու համար, չհանձնվելու եւ նորից կյանքի իմաստը վերագտնելու:

 

  • Կիսվել: