երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Մատակարարող ընկերությունը զինծառայողներին առաջարկում է բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։

  • Կիսվել: