հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման` ունենք երկու ուղի. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մանրամասնեց

Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման` ունենք երկու ուղի. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մանրամասնեց

Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման և մեր պետական սահմանով դրության վերականգնման ճանապարհով, մենք ունենք երկու ուղի։ Ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

«Առաջինը՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց ետ շպրտել։ Եվ ունենք երկրորդ ճանապարհ․ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջելու, իսկ գերեվարել այս կողմից, այն կողմից զինծառայողների, դա նույնպես ռազմական ուղի է, որը լուծման չի բերի։

Կարող ենք գնալ այդ ճանապարհով, գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը, կկատարենք մենք, և կստեղծվի իմ ներկայացրած երկրորդ ուղղությունը՝ ռազմական բախում», - նշեց նա:

Ասրյանը հավելեց, որ հայկական կողմը հնարավորություն ունի գերեվարել Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականներին․

«Այո, մենք ունենք նրանց գերեվարելու հնարավորություն: Մենք կարող ենք գերեվարել նրանց 20-50 զինվորականի: Նրանք նույնպես կգերեվարեն եւ այդպես անվերջ: Քանի որ մենք փորձում ենք իրավիճակը դիվանագիտական ​​ճանապարհով լուծել, վերականգնել սահմանը՝ առանց զենք օգտագործելու եւ ստիպել նրանց հետ քաշվել: Կա նաեւ ուժ կիրառելու եւ նրանց նահանջել ստիպելու տարբերակը: Գերեվարումը, իհարկե, նույնպես մեթոդ է, բայց դա խնդրի լուծմանը չի հանգեցնում: Հակառակը, ի վերջո դա բախման կհանգեցնի: Բայց բոլոր տարբերակները քննարկվում են, որոշումը կկայացվի»

  • Կիսվել: