շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես կառավարության անդամ եմ եղել, ոչ թե ձեր քաղաքական թիմի անդամ. Տոնոյանը՝ Հայկ Սարգսյանին

Ես կառավարության անդամ եմ եղել, ոչ թե ձեր քաղաքական թիմի անդամ. Տոնոյանը՝ Հայկ Սարգսյանին

Ցավոք, կամ ինչպես կասեր վարչապետը՝ բարեբախտաբար և դժբախտաբար ես եղել եմ Կառավարության ադամ և այդ ժամանակ չեմ զգացել, որ վարչապետը չի վստահում ինձ: Բայց ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել, և այն որոշումները, որոնք կուսակցական բնույթի են, ես դրանց չեմ մասնակցել:

Այս մասին այսօր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե որդյո՞ք եղել է խնդիր, որ վերջինս դնի Կառավարության ղեկավարի առջև, որը լինի իրատեսական և մնացած լինի անարձագանք կամ Կառավարության ղեկավարը չաջակցի ԶՈւ-ին:

«Հիմա ձեր նախարարը նաև քաղաքական թիմի անդամ է: Ես Կառավարության անդամ եմ եղել և որպես Կառավարության անդամ ՀՀ վարչապետի առջև անիրատեսական հարցեր չեմ բարձրացրել, իմ բարձրացրած հարցերն ունեցել են հստակ պատասխաններ և լուծումներ, ես աշխատել եմ վստահության մթնոլորտում:

Միևնույն ժամանակ, չեմ ընդունում այն մոտեցումը, որ ինչ ուզել են՝ տվել ենք, ես այդպես չէի ձևակերպի: Կառավարությունն  իրականացրել է իր գործառույթը, ես՝ որպես Պաշտպանության նախարար, իրականացրել եմ իմ գործառույթը և Կառավարության ղեկավարի կողմից չեմ ունեցել որևէ խոչընդոտ»,- ասաց նա:

  • Կիսվել: