երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երկու հայ զինվոր ուղիղ դիմակայությունում հաղթել են ադրբեջանական տանկերին. տեսանյութ 44-օրյա պատերազմից

Երկու հայ զինվոր ուղիղ դիմակայությունում հաղթել են ադրբեջանական տանկերին. տեսանյութ 44-օրյա պատերազմից

Երկու հայ զինվոր ուղիղ դիմակայությունում հաղթել են ադրբեջանական զինուժի Т-72АВ տեսակի 2 տանկին: Համապատասխան տեսանյութը, որը նկարահանվել է 2020 թ.-ի աշնանը՝ պատերազմի ժամանակ, հրապարակել է lenta.ru-ն՝ հղում անելով «Военный Осведомитель» ալիքին։

Կադրերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանական մարտական ​​մեքենաները փորձում ոչնչացնել խրամատը, որում թաքնված են հայկական բանակի երկու զինծառայող։ Սակայն դա նրանց չի հաջողվում:

Զինվորներն իրենց հերթին կրակ են բացել ձեռքի հակատանկային նռնականետից (РПГ) և կարողացել են ստիպել տանկերին նահանջել։ Այնուհետ հայ զինվորները դուրս են եկել խրամատից և ձեռքի նռնակներ նետել հեռացող մարտական ​​մեքենաների վրա. ենթադրաբար, կիրառվել է РКГ-3։

Թե կոնկրետ երբ է նկարահանվել տեսանյութը, չի նշվում։ Ճակատամարտի ելքի մասին նույնպես չի հաղորդվում։

  • Կիսվել: