շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկրորդ զորամիավորումում անցկացվել է տանկային վաշտերի մարտավարական զորավարժություն

Երկրորդ զորամիավորումում անցկացվել է տանկային վաշտերի մարտավարական զորավարժություն

Երկրորդ զորամիավորման զորամասերից մեկի տանկային վաշտերի ներգրավմամբ ապրիլի 29-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված զորավաժության ընթացքում ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ:

 

  • Կիսվել: