հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երկրի անվտանգությանը վերաբերող ամբողջ համակարգում մենք ունենք ձեռքբերումներ․ Անդրանիկ Քոչարյան

Երկրի անվտանգությանը վերաբերող ամբողջ համակարգում մենք ունենք ձեռքբերումներ․ Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության նախարարությունը իր առջև դրած խնդիրը լուծել է և ավելին, ունենք ձեռքբերումներ, որոնք նկատեց նաև մեր հակառակորդի պշատպանության նախարարը, այդ մասին այսօր Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ցանցում տարածվում է տեսանյութ, որտեղ Հասանովը հայտարարում ՝ մենք առաջնագծում չենք պլանավորում գործողություններ, որովհետև ինժեներական, տեխնիկական սարքավորումներով նրանք տարբերվում են նախկինում եղած իրավիճակից։ Սա վստահաբար եմ ասում նաև լինելով 2016-ի ապրիլյան գործողությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ։ Անվտանգությանը վերաբերող ամբողջ համակարգում մենք ունենք ձեռքբերումներ», -հայտարարեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ոստիկանականական համակարգին, ըստ Քոչարյանի, այստեղ ևս կան ձեռքբերումներ՝ կա բարեփոխումների հստակ ծրագիր, որն իրականացնելու ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ են կատարվում։

  • Կիսվել: