չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանում պարեկները բերման են ենթարկել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա, գեներալ-լեյտենանտի որդուն

Երևանում պարեկները բերման են ենթարկել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա, գեներալ-լեյտենանտի որդուն

Փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են թմրամիջոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, պարեկները Բագրատունյաց պողոտայի 1-ին նրբանցքի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 36-ամյա Գ. Ա.-ին և 30-ամյա Դ.Բ.-ին:   Վերջիններս եղել են Գ.Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենայով:   Արդեն տեղում Գ.Ա.-ն BMW-ի սրահից պարեկներին է ներկայացրել օգտագործված կաթուցիչ՝ մոխրացված հետքերով և հայտնել, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:  

Բերման ենթարկվածները որոշ ժամանակ անց բաց են թողնվել:   Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:   Նշանակվել է փորձաքննություն:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ.Ա.-ի հայրը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա է, կոչումով գեներալ-լեյտենանտ: 

  • Կիսվել: