հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երբ կհայտարարվի ձմեռային զորակոչը, զորացրումը․ ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը

Երբ կհայտարարվի ձմեռային զորակոչը, զորացրումը․ ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որի ընդունմամբ կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

 Նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության 24.12.2020թ. N 2136-Ն որոշմամբ 2020թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:

  • Կիսվել: