կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է պատերազմում անմահացած Շիրակ Գասպարյանի անվան լսարան

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է պատերազմում անմահացած Շիրակ Գասպարյանի անվան լսարան

Այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի անվան լսարան:

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ լսարանի անվանակոչման արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, այլ պաշտոնատար անձինք, Շիրակ Գասպարյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, այլ հյուրեր:

Համալսարանում կայացել է նաև հուշ-ցերեկույթ՝ նվիրված Շիրակ Գասպարյանի հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել Շիրակի «Ցիրուցան իղձեր» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել ԵՊՀ ԻՄ նախաձեռնությամբ:

 

  • Կիսվել: