հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ից այսօր Հայաստան է ժամանում մոտ 100 դիտորդ

ԵՄ-ից այսօր Հայաստան է ժամանում մոտ 100 դիտորդ

ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանում մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-ի և ՊՆ-ի երկակի ենթակայության տակ) և 15 գերմանացի ոստիկան։

Նրանք կտեղակայվեն Ադրբեջանի հետ սահմանին հարող Հայաստանի տարածքներում։

Սա կլինի ԵՄ երկրորդ և ավելի մեծ մոնիտորինգային առաքելությունը։ 40 հոգուց  բաղկացած առաջինը խումբը Հայաստանում էր հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 19-ը՝ Եվրոպական քաղաքական համայնքի հոկտեմբերի Պրահայի գագաթնաժողովի պայմանավորվածությունների արդյունքներով։

Երկրորդ առաքելությունն ուղարկելու որոշումը Եվրահանձնաժողովն ընդունել է 2023 թվականի հունվարի 23-ին։

  • Կիսվել: