հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵԿՄ-ում ես համար 1 եմ տվել, սպասում ենք. երբեք պետք չէ բացառել, որ ուժային գործողություններ կարող են լինել. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

ԵԿՄ-ում ես համար 1 եմ տվել, սպասում ենք. երբեք պետք չէ բացառել, որ ուժային գործողություններ կարող են լինել. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Այսօր մենք խնդիր ունենք սահմանների պաշտպանության, պետք է համախմբվենք և ստեղծված իրավիճակից դուրս գանք։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ  Սասուն Միքայելյանը։

Հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցի զինվորակններին, ովքեր մուտք են գործել մեր տարածք, չեն գերեվարել, Միքայելյանն ասաց՝ զինվորական գաղտնիքներ բացել չի կարող։

Միքայելյանն ասում է՝ հարց է առաջանում ՊՆ-ն չի՞ դրել դրքեր այդ տարածքներում, թե՞ չի կարողացել դիրքեր դնել․

«Եթե թերացում է եղել, դա ՊՆ-ի գործն է, եթե չի կարողացել դնի, այլ հարց է, ես Գորիսում եմ եղել, դուք չեք պատկերացնի՝ ինչ վիճակ էր, մեր հովիվը այն կողմում էր, հիմա մեր հովիվը դիրք էր գրավե՞լ»։

«Ա1⁺»-ի հարցին, թե ի՞նչ գործընթացներ են ԵԿՄ-ում, Միքայելյանը հայտնեց․

«ԵԿՄ-ում ես համար 1 եմ տվել, սպասում ենք, ց»։

Սասուն Միքայելյանը հորդորեց երբեք չբացառել, որ կարող են ուժային գործողություններ լինել։

Նա նաև նշեց,որ ռազմական դրություն հայտարարելու հարց օրակարգում չկա։

  • Կիսվել: