հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եկեք չասեմ՝ գլխավոր շտաբի պետի մասով կադրային խնդիր ունենք, թե ոչ. Արման Սարգսյան

Եկեք չասեմ՝ գլխավոր շտաբի պետի մասով կադրային խնդիր ունենք, թե ոչ. Արման Սարգսյան

Եկեք չասեմ՝ գլխավոր շտաբի պետի մասով կադրային խնդիր ունենք, թե ոչ, սակայն ասեմ, որ պատերազմից հետո բանակում միջին սպայական կազմի եւ հոսունություն է եղել, եւ ի ուրախություն մեզ, նաեւ գալիս են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն քանի ամիս Հայաստանի զինված ուժերը չունեն Գլխավոր շտաբի պետ:

Հարցին, թե իշխանությունը փակուղում է եւ չգիտի ում նշանակի՞, նա պատասխանեց. «Եթե ես ասեմ, որ փակուղում է եւ իշխանությունը չգիտի ում նշանակի, Հայաստանում լինի մի բան, դուք որտե՞ղ եք լրագրությամբ զբաղվելու: Դրա համար ցանկալի չէ ձեւակերպումներ անել, որոնք նաեւ ձեզ են վնասելու, որպես ՀՀ-ում բնակվող քաղաքացի: Իսկ ինչքանո՞վ եք վստահ, որ դրա մասին խոսելն ավելի լավ է:

Մենք Հայաստանում, բնականաբար, ունենք լավ կադրերի պակաս, այ թվում զինվորական: Անընդհատ խոսվում է ինստիտուտների վատ կայացվածության մասին, դա նաեւ կադրերի հաշվին է: Հիմա հարցեր տվեք, թե ինչ կարելի է անել, որ զինվորական ծառայությունը դառնա ավելի գրավիչ»:

  • Կիսվել: