ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ե՞րբ է ռազմական դիսբալանս առաջացել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ. Սեյրան Օհանյանի պարզաբանումը

Ե՞րբ է ռազմական դիսբալանս առաջացել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ. Սեյրան Օհանյանի պարզաբանումը

Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցության մեջ միշտ էլ դիսբալանս եղել է, եւ դա եղել է հօգուտ Ադրբեջանի քանակային առումով: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է ռազմական դիսբալանս առաջացել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ:

«Այդ հարաբերակցությունը պահպանվել է: Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական վիճակը, հնարավորությունները, անկասկած, իրենք ավելի մեծ քանակությամբ սպառազինություն են ձեռք բերել, բայց ի հակադրություն, մենք ունեցել ենք պաշտպանական համակարգ, պաշտպանական միջոցներ: 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ԶՈՒ-ն, Արցախի ՊԲ-ն ի  վիճակի են եղել մեր պաշտպանությունն իրականացնել: Պետք էր նորմալ կազմակերպել եւ բանակին թիկունք կանգնել»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: