Դիլիջանի Վ. Անանյանի անվան դպրոցի դասասենյակներից երկուսը կոչվել են Արցախյան պատերազմում զոհված տղաների անուններով
Այսօր Դիլիջան համայնքի Վ. Անանյանի անվան դպրոցի երկու դասասենյակներ կոչվեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոս տղաներ փոխգնդապետ Կարեն Հակոբյանի և շարքային տանկիստ Բորիս Եսայանի անուններով։
Այս մասին տեղեկացնում են Դիլիջանի համայնքապետարանից:



