կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դեկտեմբեր ամսից շփման գծում որևէ սպանություն չունենք, ունենք մեկ վիրավոր Շուշիում. նախարար

Դեկտեմբեր ամսից շփման գծում որևէ սպանություն չունենք, ունենք մեկ վիրավոր Շուշիում. նախարար

ԱԺ նիստում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հայընեց, որ կճշտվեն հանգամանքները կապված Սյունիքի մարզի Սրաշեն ու Շիկահող համայնքներում անկանոն կրակոցների հետ, որոնք լսեն տեղի բնակիչները:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին Հարությունյանը նշեց.

«Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա ՊՆ-ն ամեն օր ներկայացնում է իրավիճակը: Դեկտեմբեր ամսից մինչ այսօր մենք շփման գծում որևէ սպանություն չունենք, ունենք մեկ վիրավոր Շուշիում: Այս ընթացքում որևէ միջադեպ, որը ֆիքսել է մեր կողմից, չկա: Զինադադարի խախտում եղել է: Օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին, օդ են կրակում: Այդ դեպքերը մենք ֆիքսում ենք ու փոխանցում խաղաղապահ ուժերին, եթե դա լինում է Արցախում»:

Նախարարն ասաց, որ այսօր հանդիպել է Մուրադովի հետ ու ասել, որ նման դեպքեր կան. «Նա նույն հարցը դրել է Հեյդար Ալիևի (նկատի ունի Իլհամ Ալիև) առջև, որ կան նման հարցեր»:

Երբ ԱԺ փոխխոսնակԱլեն Սիմոնյանը նկատեց, որ նախարարն Իլհամի փոխարեն Հեյդար է ասել, Հարությունյանն ասաց, որ դե ինքն այն ժամանակ Հեյդարի հետ էլ է բանակցել:

  • Կիսվել: