շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը պարբերաբար հանձնում է թեստ. խոսնակը՝ գործադիրի նիստին չմասնակցելու մասին

Դավիթ Տոնոյանը պարբերաբար հանձնում է թեստ. խոսնակը՝ գործադիրի նիստին չմասնակցելու մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցում կառավարության այսօրվա նիստին ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե նախարարը կառավարության նիստին չի մասնակցում կորոնավիրուսի թեստ հանձնելու պատճառով:

«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ պաշտպանության նախարարը պարբերաբար հանձնում է թեստ, որի պատասխանը բացասական է։

Անհո՛գ եղեք, առողջ է»,-գրել է ՊՆ խոսնակը:

  • Կիսվել: