շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Դավիթ Տոնոյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ռազմատեխնիկական համագործակցությունը և դրա շրջանակներում այս տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ամփոփվել են համագործակցության բոլոր ուղղություններով 2017 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմատեխնիկական, ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



  • Կիսվել: