ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է գործընկերության զարգացման ուղիները

Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է գործընկերության զարգացման ուղիները

Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված՝ 2020թ. նախատեսված համատեղ միջոցառումների ցանկը և իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: