երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանը հետևել է «Կովկաս-2020» զորավարժությունների ընթացքին

Դավիթ Տոնոյանը հետևել է «Կովկաս-2020» զորավարժությունների ընթացքին

ՌԴ  «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները  հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով,  ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև,  շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները:

«Կապուստին Յար» զորավարժարանում «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին ՀՀ զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Միաժամանակ, «Կովկաս-2020» զորավարժությունների մարտական կրակով փուլը զուգահեռ ընթացել է նաև  Հայաստանում՝ «Ալագյազ» զորավարժարանում»,- գրել է խոսնակը։

  • Կիսվել: