ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը Բելառուսի ՊՆ-ի հետ քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Դավիթ Տոնոյանը Բելառուսի ՊՆ-ի հետ քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացանք Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքէջից, այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ:
 
Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև ռազմական համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև հաստատվել են Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության 2020 թվականի ծրագիրը:

  • Կիսվել: