հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ

Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերի զարգացման պլանի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին, իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առկա ձեռքբերումները՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը համալրվել են նորագույն սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:

Շարունակվել են բանակի մարտունակության ամրապնդմանն ու զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները: Առաջնագծում մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի ներդրման, ինժեներական ու ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:

  • Կիսվել: