հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում է․ նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել․ hraparak.am

Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում է․ նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել․ hraparak.am

Hra[arak.am-ը հայտնում է, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում է, նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել։

"Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։

Մեր աղբյուրն ասաց, որ այս պահին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում է, նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել։ Եւ առաջիկայում մտնելու են դատարան` կալանավորելու միջնորդությամբ: Այս նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Այս գործով անցնում է նաեւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։ Օղակը սեղմվում է ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանի շուրջ։ Մեզ հաջողվեց կապվել Ա.Դավթյանի հետ, նա լսեց հարցը, ձեւացրեց, որ չի լսում եւ հեռախոսն անջատեց։

Մամուլում նաեւ լուրեր տարածվեցին, որ մի քանի օր առաջ խուզարկել են Դավիթ Տոնոյանի քրոջ բնակարանը։ Մենք պարզեցինք, որ դա ոչ թե Տոնոյանի քրոջ, այլ մոր բնակարանն է, որտեղ գրանցված է նաեւ Դավիթ Տոնոյանը։ 

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում գործող իշխանությունն ամեն ինչ անում է պարտության մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելու համար եւ ըստ ամենայնի` մեղադրանք կառաջադրվի նաեւ Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին",- գրում է կայքը։

  • Կիսվել: